Haqqin.az կայքի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկն Ադրբեջանի հետ գործընկերությանն առնչվող հինգամյան շրջանակային զեկույց է հրապարակել:
Համաձայն 118 էջից բաղկացած զեկույցի, Ադրբեջանը փնտրում է տնտեսական նոր մոդել: Երկրի իրական ՀՆԱ-ի աճը 2015 թվականին կկազմի 1,5 տոկոս, 2016 թվականին՝ 2,6 տոկոս, իսկ 2017 թվականին՝ 2.7 տոկոս:
Բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2014 թվականի $7,938-ից 2015-ին կնվազի մինչև $5,447, այնուհետ 2016 թվականին կհասնի $5,778-ի, 2017 թվականին՝ $6,094-ի: