Քաղաքական Միջազգային 

Ադրբեջանն այս տարի իրականացրել է 86 զորավարժություն, որից միայն երկուսն է եղել ռազմածովային ուժերի մասնակցությամբ

Փորջձագետ Կարեն Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«Ադրբեջանը 2019թ.-ի հունվարից մինչև հիմա իրականացրել է 86 զորավարժություն, որից միայն երկուսն է եղել ռազմածովային ուժերի մասնակցությամբ:

Ադրբեջանն իրականացրել է երկկողմ զորավարժություն 21 անգամ, եռակողմ զորավարժություն 6 անգամ:

Զորավարժություններն անկցացվել են հիմնականում հրթիռահրետանային ստորաբաժանումների և նրանց հետ համագործակցող ստորաբաժանումների, հատուկ նշանակության ստորաբաժանումների համար:

Անցկացվել է 17 զորավարժություն ռազմական օդուժի ներգրավմամբ:

Զորավարժությունները տևել են 3-ից մինչև 15 օր:

Բացի Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում անցկցվող զորավարժությունների, Ադրբեջանը համատեղ զորավարժություննր է անցկացրել նաև Թուրքիայի տարածքում: Զորավարժությունների ամենակատիվ ժամանակաշրջանը եղել է մարտ-ապրիլ և հուլիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Հատկանշական է, որ Ադրբեջանն անցկացրել է նաև մեկ զորավարժություն , օգտագործելով պահեստային ռազմական նշանակություն ունեցող տարածքներ:

Դեռևս ուսումնասիրում եմ Ադրբեջանի ռազմական վարքը 2019-ի ընթացքում, և մինչև տարեվերջ կներկայացնեմ ավելի մանրամասն նկարագիրը»:

Նույն շարքից