Քաղաքական Միջազգային 

Ադրբեջանում բարձրաստիճան գեներալներ են ձերբակալվել

Բաքվում ձերբակալվել են Ազգային անվտանգության նախարարության ևս երկու բարձրաստիճան գեներալներ։ Այդ մասին Haqqin.az լրատվական կայքին հայտնել են իրազեկ աղբյուրները։

Ըստ տեղեկության՝ տնային կալանքի տակ է վերցվել ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հիլալ Ասադովը։ Ասադովից բացի ձերբակալվել է նաև Ազգային անվտանգության նախարարության ապարատի ղեկավար Ֆարհադ Վագաբովը։

Գլխավոր դատախազությունը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել Հիլալ Ասադովի ու Ֆարհադ Վագաբովի ձերբակալությունների փաստը։

Նույն շարքից