Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդին Միրզազադեն հայտարարել է, որ պետք է սպանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին փոխանցում է Ռուսարմինֆոն:
Թշնամական երկրի պատգամավորը, դիմելով ադրբեջանցի դիպուկահարներին, կոչ է արել գնդակահարել Նիկոլ Փաշինյանին, երբ վերջինս հաջորդ անգամ կլինի սահմանում: Նրա խոսքերով, հայկական ուժերը պետք է դուրս գան Արցախից, իսկ Հայաստանը նոր վարչապետ կգտնի:
Ադրբեջանցի պատգամավորը կոչ է արել գնդակահարել նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: