Հասարակություն 

Ազատության հրապարակում մոմավառություն է տեղի ունեցել

Այսօր երեկոյան Ազատության հրապարակում մոմավառություն է տեղի ունեցել` ի հիշատակ Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածների:

Քաղաքացիները մոտեցել, մոմեր վառել, խոնարհվել ու հեռացել են:

Հիշեցնենք, որ այսօր գիշերը ՌԴ Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել՝ 40-ը: Զոհերից 5-ը մահացել են տեղում, 1-ը՝ հոսպիտալացման ճանապարհին, 2-ը՝ Ուզլովայա ԲԿ վերակենդանացման բաժանմունքում: 32 հոսպիտալացված քաղաքացիներից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Ավտոբուսը, որը վթարի էր ենթարկվել, հայերին Ռուսաստանից տեղափոխելիս է եղել Երևան: Այն պատկանել է «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը Պալաչ մականունով Արթուր Հարությունյանն է:

Նույն շարքից