Հասարակություն գլխավոր 

Ազգային ժողովն ընդունեց Մարտի 1-ի մասին օրենքը

Այսօր՝ հունիսի 4-ին, խորհրդարանը միաձայն (104 կողմ) երկրորդ ընթեցրմամբ ու ամբողջությամբ ընդունեց Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն տրամադրելու մասին նախագիծը:

Ավելի վաղ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը հայտարարել էր՝ եթե կան ոստիկաններ, ովքեր Մարտի 1-ի գործողությունների ընթացքում տուժել են, սակայն նրանց նկատմամբ եղել է քրեական հետապնդում, այսինքն նրանք կատարել են հակաօրինական գործողություն, ինչի պատճառով ենթարկվել են քրեական հետապնդման, այս օրենքով աջակցություն չեն ստանա: Եթե կա ոստիկան, ում նկատմամբ քննությունը շարունակվում է, նա կարող է ստանալ աջակցություն, եթե քրեական հետապնդումը դադարեցվի, կամ դատարանը նրան անմեղ ճանաչվի:

Նույն շարքից