Ելնելով ստեղծված վիճակից, Աթենքը ստիպված կլինի նոր արժույթ ստեղծել: Այս մասին հյատնում է Корреспондент-ը՝ հղում կատարելով Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցի հայտարարությանը՝ Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Կմնա արդյո՞ք Հունաստանը եվրոգոտու կազմում նման հանրաքվեից հետո: Դա, իհարկե, հարց է, բայց եթե նրանք ասեն «ոչ» ստիպված կլինեն հանրաքվեից հետո այլ արժույթ սահմանել, քանի որ եվրոն հասանելի չի լինի որպես վճարային միջոց», - ասել է Շուլցը:
ԵԽ ղեկավարը նաև հույս է հայտնել, որ հույները ամեն դեպքում կհամաձայնվեն վարկատուների առաջարկին: