Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն այցելել է Շանթ Հարությունյանին, Վոլոդյա Ավետիսյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 10-ին, այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին, Վոլոդյա Ավետիսյանին: Այս մասին ընդդիմադիր պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին, Պավել Մանուկյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Վարուժան Ավետիսյանին, Վարդան Վարդանյանին:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի քաղբանտարկյալներ Գարեգին Չուգասզյանին, Գեւորգ Սաֆարյանին, Վահե Մկրտչյանին, Արմեն Հովհաննիսյանին, Սեւակ Մնացականյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Ավետիս Ավետիսյանին, Ալեք Պողոսյանին, Ալբերտ Մարգարյանին:

Պավել Մանուկյանին խնդրեցի, հորդորեցի դադարեցնել հացադուլը: Մանուկյանը խոստացավ մտածել այդ մասին»,- գրել է Փաշինյանը:v

Նույն շարքից