Հայաստան 

ԱԺ-ն կքննարկի ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին Զարուհի Փոստանջյանի նախագիծը

Ազգային ժողովը հրատապ կարգով կքննարկի «Լեռնային Ղարաբաղի  եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Այս մասին ԱԺ նիստի մեկնարկին տեղեկարցեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ներկայացնելով քառօրյա նիստերի օրակարգը:


«Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն չի տվել նախագծին, սակայն «Ժառանգություն» խմբակցությունն այն ճանաչել է հրատապ և ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը»,- նշեց Սահակյանը:

 

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ «Լեռնային Ղարաբաղի  եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի ընթացիկ քառօրյայի երկրորդ օրը՝ օրվա երկրորդ կեսին:

Նույն շարքից