Օրեր առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել իր ՖԲ էջում, որում անդրադարձել էր նաև նրան, որ ի շնորհիվ ԱԺ-ին սպասարկող մեքենաների թվի կրճատման արդյունքում վառելիքի խնայողություն է լինելու՝ նախնական հաշվարկներով ավելի քան 35 միլիոն ՀՀ դրամի չափով:
Հետաքրքիրն այն է, որ 2018 թվականին, երբ ԱԺ-ում որևէ մեքենա չէր կրճատվել, գրանցվել էր 114.000 լիտր բենզինի տնտեսում: Այսինքն, մինչև Արարատ Միրզոյանի՝ ՀՀ ԱԺ նախագահ դառնալը վառելիքի մասով տնտեսվել էր 46 միլիոն 170 հազար ՀՀ դրամ:
Ստացվում է, որ Արարատ Միրզոյանի ասած խնայումը՝ 35 միլիոն ՀՀ դրամի չափով, ոչ թե տնտեսում է, այլ ընդամենը կրճատված մեքենաների հաշվին չծախսված վառելիքի արժեքը:
Հաշվի առնելով այն, որ ԱԺ-ին սպասարկող մեքենաների 70 տոկոսը կրճատվում է՝ բնականաբար 70 տոկոսի չափով վառելիք կխնայվի:
Նշենք նաև, որ 2018 թվականին ԱԺ-ի կողմից տնտեսված գումարն ամբողջությամբ վերադարձվել էր պետական բյուջե, իսկ ահա Միրզոյանը որոշել է տնտեսված գումարի մի մասն ուղղել աշխատակիցների պարգևավճարներին: