Հայաստան 

ԱԺ-ում ՎՊ հաշվետվության քննարկումը մեկնարկեց առանց Իշխան Զաքարյանի, ով գտնվում էր արձակուրդում

Աժ պատգամավորներին այսօր ամենից շատ հետաքրքում էր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի բացակայությունը: Նման հարցադրումով ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը «Իշխան Զաքարյանը այստեղ չի երևում: Ինչո՞ւ է վերքննիչ պալատի նախագահը արձակուրդ գնում, եթե նա այստեղ բազմաթիվ գործեր ունի: Մեզ հետաքրքրում է՝ ի՞նչ է պատահել Իշխան Զաքարյանին»,-ասաց Փաշինյանը՝ կոչ անելով Աժ նախագահությանը՝ դեմ չգնալ ՀՀ Սահմանադրությանը, չխախտել կանոնակարգը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նշեց որ Իշխան Զաքարյանը, ինչպես ամեն մի չինովնիկ կամ պատգամավոր, իրավունք ունի արձակուրդ գնալու և անհարմար է դա քննարկման թեմա դարձնել:

 

Լևոն Զուրաբյանը ևս բարձրացրեց նույն հարցը՝ ընդգծելով, որ այսպիսով խախտվում է է Սահմանդրությունը . «Նա որևէ բան ասե՞լ է ԱԺ-ին, թե ինչով է զբաղված , թե ինչու՞ պատրաստ չէ կատարել օրենքով իր առջև դրված պարտավորությունները: Թող գա բացատրի, թե ինչ է նշանակում իր լռությունը, Դա մեր գլխավոր հարցն է, ո՞ւր է Իշխան Զաքարյանը»:

 

Գագիկ Ջհանգիրյանն էլ հավելեց, որ Բացակայող պատգամավորը պարտավոր է ներկայացնել նախորդ տարվա հաշվետվությունը՝ քանի՞ քրեական հանցագործություն կա, ո՞վ՝ ինչի համար է դատապարտվել և այլն: «Հիմա մենք Իշխան Զաքարյանին ոնց ուղղենք մեր հարցերը: Մեր պահանջը պրիմիտիվ պահանջ է՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը»,-ասաց նա՝ ում հարցադրմանը Գալուստ Սահակայնը արձագանքեց. « Ենթադրենք այստեղ չի, բայց նա ունի իր փոխարինողը, և ճիշտ չէ քննարկել՝ արձակուրդ է գնացել, վատ է արել թե լավ»,-հավելեց նա:

Նույն շարքից