Հասարակություն 

Ալյասկայում թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ-ի Ալյասկայի հարավ-արևելքում թեթևշարժիչային ինքնաթիռի կործանման հետևանքով մեկ մարդ է զոհվել և չորսը վիրավորվել են:

Wings of Alaska ավիաընկերության Cessna 207 ինքնաթիռը ամենօրյա չվերթ է իրականացրել Ջունո քաղաքից Հունա բնակավայր: Ինքնաթիռը անհետացել է տեսադաշտից հինգշաբթի կեսօրին: Տեղական ժամանակով 13:30-ին ոստիկանությունը վթարի վերաբերյալ հաղորդագրություն է ստացել ուղևորներից մեկից՝ հաղորդում է RIA Novosti-ին:

Տուժածներից մեկի վիճակը ծանր է գնահատվում, ևս մեկը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:

Նույն շարքից