Քաղաքական 

«Ալ Կաիդա» խմբավորման անդամներ են ձերբակալվել

Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալել է 3 մարդու, որոնք, ենթադրաբար, «Ալ Կաիդա» խմբավորման անդամներ են, տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը։

 

Հակաահաբեկչական գործողություն է տեղի ունեցել նաև Վանում, Ադանայում, Քիլիսում, Գազիանթեպում, Քայսերիում (Կեսարիա)։

 

Տեղեկություններ կան նաև այլ ձերբակալվածների մասին։ Պնդում կա, որ Վանում ձերբակալվել են «Ալ Կաիդայի» առաջավոր դեմքերից երկուսը։ Նրանցից երեքին հաջողվել է հատել Սիրիայի սահմանն ու մտնել հարևան երկրի տարածք։ Սակայն այդ պնդումները դեռ չեն հաստատվել։

Նույն շարքից