Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ակնհայտ է, որ Իմ քայլը դաշինքը Երևանի ընտրությունների ցուցանիշը չի կրկնի. Արմեն Բաղդասարյան

Ակնհայտ է, որ Իմ քայլը դաշինքն ունենալու է բացարձակ մեծամասնություն Ազգային ժողովում, սակայն ակնհայտ է նաև այն, որ Երևանի ավագանու ընտրությունների 81 տոկոսը չի կրկնվելու: Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, հայտարարեց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը՝ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի շանսերի մասին:

Բաղդասարյանի խոսքերով, կա չկողմնորոշված քաղաքացիների մեծ թիվ, որոնց ընտրությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Խոսելով քարոզարշավի մասին՝ քաղաքագետն ասաց, որ այն անցանկալի կոշտ էր, հատվեցին բազմաթիվ կարմիր գծեր, այնպիսի հարցեր քննարկվեցին, այնպիսի հռետորաբանություն կիրառվեց, որը ցանկալի չէր: Խոսքը մասնավորապես վերաբերում է միմյանց դավաճանության մեջ մեղադրելուն ու Արցախի հարցի շահարկմանը:

Քաղաքական մեկնաբանը խոսեց նաև հայտնի բանավեճի մասին՝ կարծիք հայտնելով, որ այն ավելի լավը կարող էր լինել, սակայն պետք է ասել, որ երևույթը դրական էր:

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր հերթին կարծում է, որ քարոզարշավը սպասելի տրամաբանությամբ եղավ՝ հեղափոխական տրամադրությունների գերիշխանությամբ և կոշտությունն էլ հենց դրանով էր պայմանավորված:

Նույն շարքից