Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Թուրքիայից, Ճապոնիայից եւ այլ երկրներից տասնյակ լրագրողներ թուրք-սիրիական սահմանային Աքչաքալե անցակետում սպասում են ճապոնացի լրագրող Կենձի Գոտոյի եւ հորդանանցի օդաչու Մուազ ալ-Քասասբեհի ազատ արձակմանը, որոնք «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները պատրաստվում են փոխանակել հորդանանյան բանտում գտնվող կին մահապարտ-ահաբեկչի հետ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Հորդանանը պատրաստ է Սաջիդա ար-Ռիշաուիին փոխանակել իր օդաչուի հետ: Լրագրողները շարունակում են հերթապահել հսկիչ-անցագրային կետի մոտ, չնայած որեւէ պաշտոնական հայտարարություն չի արվել այն մասին, որ ազատ արձակվելու դեպքում գերիներին Թուրքիա կփոխանցեն այն անցակետից որտեղից նախկինում իրականացվել են գերիների փոխանակությունները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՊ գրոհայիններն իրականացրել էին ճապոնացի պատանդներից մեկի մահապատիժը: Նրանց ազատ արձակման համար նրանք սկզբում պահանջել էին 200 միլիոն դոլար: Ճապոնիան հայտարարել էր, որ գործարքի մեջ չի մտնելու ահաբեկիչների հետ: