Միջազգային գլխավոր 

Ահաբեկչություններ Ֆրանսիայի մայրաքաղաքի վեց տարբեր վայրերում

Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը կառավարության հատուկ նիստ է գումարել Ելիսեյան Պալատում։ Օլանդի խոսքով, Ֆրանսիան փակում է բոլոր սահմանները, մոբիլիզացնում բոլոր ուժերը՝ ահաբեկիչներին գտնելու եւ ոչնչացնելու համար։ Մայրաքաղաք բանակային ստորաբաժանումներ են մտցվում։

Նա նաեւ նշել է, թե հատուկ ստորաբաժանումները սկսել են գրոհել ահաբեկիչների կողմից գրաված օբյեկտներից մեկը։

Փարիզի քաղաքապետը արտակարգ դրության ռեժիմի է բերել բոլոր հիվանդանոցները, իսկ քաղաքի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից։

Նշենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ահաբեկչությունների շարք է գրանցվել։ Փարիզի «Բատակլան» համերգասրահում պատանդների թիվն անցնում է 100-ից։ Վերջին տվյալներով, զոհերի թիվն առնվազն 60 է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Ահաբեկչություններ են եղել Ֆրանսիայի մայրաքաղաքի վեց տարբեր վայրերում, բոլորն էլ Փարիզի աջ ափին։ Փարիզի ոստիկանության տվյալներով, ահաբեկչություններ են եղել «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ։ Երեք նռնակ են պայթեցրել Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը։ Խաղը դիտող Օլանդին անհապաղ տարհանել էին, իսկ ոստիկանությունը փակել է մարզադաշտի դռները եւ մարդկանց արգելել դուրս գալ՝ վախենալով ահաբեկչությունների կրկնությունից։

«Բատակլան» համերգասրահում պատանդ վերցրած ահաբեկիչները, ըստ ականատեսների, հայտարարել են, թե վրեժ են լուծում Սիրիայի համար։

Քիչ առաջ հրաձգություն է եղել նաեւ Les Halles առեւտրի կենտրոնում։

https://www.youtube.com/watch?v=5Tcl8dHkgHc

Նույն շարքից