Հասարակություն 

Աղջիկները բռնաբարել են 19-ամյա ուսանողին iPhone-ի պատճառով

Թաթարստանում երկու աղջիկ բռնաբարել են 19-ամյա ուսանողի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Татарстан-24»-ին։

Նշվում է, որ տուժածին սմարթֆոնը վերանորոգելու խնդրանքով դիմել է նրա 22-ամյա ընկերուհին: Բնակարանում եղել է նաև վերջինիս 32-ամյա ընկերուհին: Այն բանից հետո, երբ ուսանողը հեռախոսը վերադարձրել է աղջկան, նա նկատել է, որ հեռախոսի էկրանը կոտրված է: Աղջիկը նրանից պահանջել է 3000 ռուբլի, սակայն տղան հրաժարվել է վճարել։

«Մերժում ստանալուց հետո աղջիկները ծեծի են ենթարկել տղային, այնուհետև՝ սեռական բռնություն գործել տուժողի նկատմամբ»,-հայտնել է Թաթարստանի Հանրապետության Քննչական կոմիտեի ղեկավարի ավագ օգնական Անդրեյ Շեպտիցկին:

Նույն շարքից