Հայաստան Քաղաքական Հասարակություն 

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով այցելեցինք Հայաստանի և Արցախի մի շարք զորամասեր և սահմանապահ հենակետեր. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով այցելեցինք Հայաստանի և Արցախի մի շարք զորամասեր և սահմանապահ հենակետեր։ Զրուցեցինք զինվորների և սպայական անձնակազմի հետ, ուսումնասիրեցինք առկա հնարավորությունները և հերթական անգամ ամրապնդվեց մեր վստահությունը, որ Հայրենիքի սահմանները անսասան են և Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիները կարող են հանգիստ նշել Ամանորը։

Կոչ ենք անում անպայման բաժակ բարձրացնել հայ զինվորի համար։

Հ.Գ. Այսօր Ստեփանակերտում կանցկացնենք, իսկ վաղը կշարունակենք մեր նախատոնական նախաձեռնությունը»:

Նույն շարքից