Հասարակություն 

Ամենաանսպասելի ազգականները՝ Daily Mail-ի բացահայտումներում

India Office Records կազմակերպությունն օնլայն հրապարակել է 1698- 1947 թվականներին Հնդկաստանում ապրած եվրոպացիների կյանքի ժամանակագրությունը, որի արդյունքում բացահայտվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և հաղորդավար Ալ Մարի բարեկամական կապը:

Այս առթիվ Daily Mail-ը ներկայացրել է այլ հայտնիների անհավանական ու անսպասելի բարեկամական կապերը:


Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և Ջոնի Դեփը

Ըստ պարբերականի տվյալների` 50-ամյա դերասանն ու 87-ամյա թագուհին 1377-ին մահացած Էդվարդ III արքայի ժառանգներն են:

 

 

 

Կամիլան և Մադոննան

 

Փոփի 55-ամյա թագուհին Քորնուոլի 66-ամյա դքսուհու՝ Կամիլա Պարկեր Բոուլզի 9-րդ զարմուհին է, ովքեր երկուսն էլ ֆրանս-կանադական ամուսնական զույգի ժառանգներն են:

 

 

Բարաք Օբաման և Բրեդ Փիթը

ԱՄՆ-ի նախագահի ընտանեկան կապերը բավականին խոր արմատներ ունեն՝ հասնելով անգամ Քենիա և Իռլանդիա: Հոլիվուդյան գերաստղի և նախագահի 10-րդ նախապապը նույն մարդն է եղել, ով մահացել է 1769-ին:

 

 


Քեյթ Միդլթոն և Գայ Ռիչի

 

Դերասան Գայ Ռիչին, ով նկարահանվել է Warner Bros-ի «Արթուր թագավոր» ֆիլմի 6-րդ մասում, իսկապես թագավորական արմատներ ունի. նա Քեմբրիջի դքսուհու 6-րդ զարմիկն է:

 

 

Ջասթին Բիբերն ու Սելին Դիոնը

 

Իր հոյակապ ձայնով հայտնի 45-ամյա երգչուհի Սելին Դիոնի և Ջասթին Բիբերի 9-րդ նախապապն ու նախատատը նույնն են եղել, ովքեր ծնունդով Ֆրանսիայից են եղել, սակայն մահացել են Քվեբեքում:

 

 

Նույն շարքից