Ինչպես analitik.am-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցական-վարչական հարցերով հունվարի տասնութին մեկնել Սփյուռքի թեմեր: Հայրապետական այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի հայոց թեմերում, ինչպես նաև Ավստրիայում, հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ:
Մեր հարցին, արդյոք Նորին Սրբությունը կմասնակցի փոքրիկ Սերյոժայի հուղարկավորությանը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից մեզ կոնկրետ պատասխան չտվեցին, նորից նշելով, որ կաթողիկոսը եկեղեցական-վարչական հարցերով մեկնել է Եվրոպա:
Ենթադրվում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհ դարձած փոքրիկի հուղարկավորությանը չի մասնակցի: