Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, ով չնայելով հսկայական ճնշումներին, մեր կողքը կանգնեց:
Ամեն ինչ դեռ առջևում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընդունելով անձնական երաշխավորությունը:
Անձնական երաշխավորություն ներկայացրել են Արցախի նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: