Քաղաքական 

«Ամեն ինչ կախված է հանգամանքներից». Քոչարյանը՝ վերադարձի մասին

ՌԴ-ում գործող  «Նոև Կովչեգ» հայկական թեթին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցրել են. «Օգոստոսի 31-ին Դուք կդառնաք 60 տարեկան: Դա քաղաքական գործչի համար ծաղկուն տարիք է: Ինչպիսի՞ զգացումներ ունեք այս առումով: Կարո՞ղ եք կրկին գալ իշխանության այսպիսի բարդ ժամանակներում»:


ՀՀ երկրորդ նախագահը անկեղծորեն պատասխանել է, որ ինքը չի զգում իր տարիքը:  «Ֆիզիկապես ամեն ինչ ավելի լավ եմ անում, քան հիսուն: Անդադար  ինչ-որ բան սովորում եմ, հսկայական քանակությամբ մասնագիտական գրականություն եմ կարդում, ճամփորդում եմ, գիտելիքներ եմ կուտակում: Ձգտում եմ առավելագույնս օգտակար լինել ընկերությանը, որի Տնօրենների խորհրդում եմ ընտրված: Հարկ կլինի՞ այդ ամենը կիրառել քաղաքականության մեջ` չգիտեմ, ամեն ինչ կախված է հանգամանքներից»,- ասել է նա: 

Նույն շարքից