Հասարակություն 

Ամերիկահայերը զորակցություն են հայտնում Ֆրանսիայի ժողովրդին

Ամերիկահայերը ցավակցում են զոհերի ընտանիքներին եւ զորակցություն hայտնում Ֆրանսիայի ժողովրդին: Այս մասին հայտարարություն են տարածել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը եւ Վան Գրիգորյանը:

Նրանց հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ամերիկայի հայկական համագումարի, ինչպես նաեւ  Հայաստան ծառատունկ ծրագրի եւ Հայկական ազգային ինստիտուտի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի ժողովրդին` անիմաստ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Ամերիկահայերը դատապարտում են Փարիզում տեղի ունեցած բարբարոսական գործողությունները եւ զորակցում Ֆրանսիային եւ բոլոր բարի կամքի տեր մարդկանց: Մենք աղոթում ենք զոհվածների ընտանիքների համար»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 132 մարդ:

Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել:

Նույն շարքից