Հասարակություն Պատահարներ 

Ամերիկայում ուսանողների ուղղությամբ կրակ է բացվել․ կա մեկ զոհ

Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել համալսարաններից մեկում, ինչի հետևանքով մեկ հոգի սպանվել է, երեքը՝ վիրավորվել։

Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ֆլագստաֆ քաղաքում գտնվող Հյուսիսային Արիզոնայի համալսարանի կամպուսի տարածքում, որտեղ ապրում են հունական կազմակերպություններում ներգրավված ուսանողները։

Նշվում է, որ ոստիկանությունը ձերբակալել է կրակողին։

Նույն շարքից