«Կարևոր չէ» (whatever) արտահայտությունն արդեն 9-րդ տարի անընդմեջ դառնում է ամերիկացիների ամենաչսիրած արտահայտությունը: Այս մասին գրում է NBC New York-ը՝ հղում անելով սոցիոլոգներին:
Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ վերոնշյալ արտահայտությունը նյարդայնացնում է ամերիկացիների 33 տոկոսին: Անցած տարի ցուցանիշը 38 տոկոս էր:
Երկրորդ հորիզոնականում fake news-ն է՝ 23 տոկոսով:
Ցուցակում հայտնվել են նաև «Մի նեղացիր, բայց …»-ը, «Բառիս բուն իմաստով»-ը և «Հասկանում ես ինչի մասին եմ խոսում»-ը: