Քաղաքական Միջազգային 

Ամերիկացի զինծառայողները վերադառնում են Սիրիա. ԶԼՄ-ներ

Ամերիկյան զինվորական շարասյունը դուրս է եկել Իրաքից ու այս պահին գտնվում է Սիրիայի տարածքում: Այս մասին հայտնում է իրաքյան  Rudaw-ը՝ հավելելով, որ շարասյունը շարժվում է դեպի Դեյր Զոր:

Իրաքյան լրատվամիջոցը պնդում է, որ ամերիկացիները Սիրիա մուտք են գործել Երևանի ժամանակով ժամը 13:00-ի մոտակայքում: Հայտնվում է, որ զինվորական շարասյունը դեպի Սիրիա է շարժվել Էրբիլ քաղաքից:

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, երբ սկսվեց թուրքական ռազմական օպերացիան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրեց Սիրիայից դուրս բերել մոտ 1000 ամերիկացի զինծառայողներին: Դրանից հետո Պենտագոնի ղեկավար Մայք Էսպերը հայտարարեց, որ ԱՄՆ-ը մտադիր է ամերիկացի զինծառայողներին Սիրիայից տեղափոխել Իրաք: Նա նշել էր, որ Իրաքի հետ արդեն պայմանավորվածություն կա, ու մոտ 700 ամերիկացի զինվորները տեղափոխվելու են այդ երկիր:

 

Նույն շարքից