Ամերիկացի 16 սենատոր նախօրեին նամակ են գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին հայտնում է Haqqin.az կայքը։
Իրենց նամակում սենատորները դժգոհություն են հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության և քաղբանտարկյալների վերաբերյալ։
Նամակում սենատորներն իրենց դժգոհությունն են հայտնել «Ազատություն» ռադիոկայանի և ԵԱՀԿ-ի գրասենյակների փակման, ինչպես նաև իրավապաշտպանների կալանավորման կապակցությամբ:
«Ազատություն» ռադիոկայանի փակումը սենատորները գտահատել են որպես Ադրբեջանում խոսքի ազատության հալածանք: