Իրաքյան ճգնաժամի հաղթահարումը հնարավոր է երկրի բաժանման միջոցով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի նախկին հրամանատար, գեներալ Ռեյ Օդիերոն, նշելով, որ ամերիկացիները մտադիր չեն մասնատել Իրաքը, քանի որ այն կփլուզվի առանց կողմնակի միջամտության:
ԻՊ խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ օժանդակությունը փնտրող Բաղդադի իշխանությունները շատ ցավագին են ընդունել ամերիկյան գեներալի այս հայտարարությունը:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ Սպիտակ տանն արջի ծառայություն մատուցող գեներալը, ով նաեւ շուրջ 2 տարի գլխավորել է Իրաքում ամերիկյան զորքերի հրամանատարությունը, հայտարարել է, որ իրաքայան խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ է Իրաքում ստեղծել մի քանի առանձին պետական միավորներ:
Իրաքի կառավարությունն ամեն կերպ փորձում է պահպանել երկրի միասնությունը, սակայն երկրում գնալով սրվում են սունիների, շիաների ու քրդերի միջեւ առկա տարաձայնություններ:
Բացի այդ երկրի ինքնիշխանությանը սպառնում է ԻՊ ահաբեկչական խմբավորումը, որը զավթել է հյուսիսային Իրաքի զգալի մասը: