Լոս Անջելեսում Սալվատոր Կաստրոյի անվան դպրոցում 12-ամյա աղջիկը կրակ է բաղել ատրճանակից և մի քանի մարդու վիրավորել, հայտնում է BBC News-ն:
Վիրավորներից մեկը, ով 15 տարեկան է, հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում: Նա ողջ է, բայց գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ընդհանուր առմամբ, խոսվում է 5 վիրավորի մասին՝ 11-30 տարեկան:
Կրակ բացողը ձերբակալվել է : Դեռ հայտնի չէ, թե ինչն է աղջնակին ստիպել գնալ այդ քայլին: