Հասարակություն 

Ամերիկյան դպրոցում 15-ամյա տղան կրակել է դասարանցիների վրա. Կան զոհերի և վիրավորներ

ԱՄՆ Կենտուկի նահանգի Բենտոն դպրոցում 15-ամյա դեռահասը կրակ է բացել համադասարանցիների վրա, հայտնում է AP գործակալությունը:

Նահանգապետ Մեթթ Բևինը հաստատել է, որ միջադեպի արդյունքում երկու զոհ կա: Զոհերից մեկը՝ 15-ամյա աղջիկ, հենց տեղում է մահացել, իսկ մյուսը, ով 15 ամյա տղա է, մահացել է հիվանդանոցում:

Ընդհանուր առմամբ վիրավորվել է 17 մարդ, որոնցից 15-ը ստացել են հրազենային վնասվածք:

Կրակ բացողին ձերբակալել են: Հայտնի չէ, թե ինչ է վերջինիս դրդել գնալ այդ քայլին:

Նույն շարքից