ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրամանով ամերիկյան ռազմաօդային ուժերը կհրթիռակոծեն սիրիական կառավարական ուժերի դիրքերը: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ ամերիկյան օդուժը սիրիական ընդդիմությանը օժանդակելու նպատակով իրավունք է ստացել ռմբակոծել Ասադի զորամիավորումները:
Այսպիսով վերջապես պարզ դարձավ, թե ինչպիսի դիրք են գրավելու ամերիկյան իմպերալիստները Սիրիայի մարտի դաշտերում ու ինչպիսի օժանդակություն ցուցաբերելու Ասադի դեմ մարտնչող խմբավորումներին:
Նոր որոշման համաձայն Պենտագոնը հարկ եղած պայմաններում իրավունք է ստանում հարվածներ հասցնել Ասադի վարչախմբին ենթակա ուժերին՝ այսպիսով ապահովելով սիրիական այսպես կոչված ընդդիմության առաջխաղացմանը:
Առաջիկա ժամանակահատվածում նախատեսվում է հիմնական հարվածները հասցնել ԻՊ խմբավորման հենակետերին, իսկ ցամաքային գործողությունների մասին ընդհանրապես խոսք չի գնում:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ալիստեր Բասկին հրաժարվել է մեկնաբանել նոր ուրոշումը, սակայն, նշել է, որ ԱՄՆ ադմինիստրացիան պատրաստ է իրականացնել ամեն բան, որպեսզի այդ զորքերը կատարեն իրենց առջեւ դրված առաքելությունը: