Հասարակություն գլխավոր 

ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա. Հայտնվում է զոհերի և վիրավորների մասին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գիլրոյ քաղաքում ուտելիքի փառատոնի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել քաղաքացիների վրա: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով NBC News-ին:

Զոհերի թվի մասին ինֆորմացիան տարբեր է: NBC-ի տեղեկություններով, զոհվել է 3 մարդ: Բժիշկներն ու ոստիկանությունը հայտնում են, որ կա առնվազն 11 տուժած: CNN-ն իր հերթին հայտնում է 1 զոհի մասին: Իշխանությունները դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել զոհերի և տուժածների թվի մասին:

Ականատեսները պատմում են, որ հանցագործը սպիտակամորթ է, մոտ 30 տարեկան: Նա կրակ բացել է հրացանից: Պատմում են, որ նա թիրախավորված կրակ չի բացել, գնդակահարել է ում պատահի՝ արձակելով 10-15 կրակոց:

Նույն շարքից