Քաղաքական Միջազգային Ռազմական 

ԱՄՆ-ը կարող է կրկին 4-րդ և 5-րդ սերնդի կործանիչներ օգտագործել Սիրիայում

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը որոշեց С-300 համակարգեր մատակարարել է Սիրիային, ԱՄՆ-ը չի բացառում, որ կրկին կարող է սկսել օգտագործել 5-րդ սերնդի F-22 Raptor ու 4-րդ սերնդի F-16CJ Viper կործանիչները: Այս մասին հայտնում է The Drive-ը:

«Երբ ԱՄՆ-ը նոր էր ռազմական օպերացիա սկսում Սիրիայում և անհասկանալի էր, թե ինչպես է նախագահ Ասադը պատասխանելու, ամերիկյան օդուժն օգտագործում էր F-22 և F-16CJ Vipers կործանիչներ, որոնք նախատեսված են հակառակորդի ՀՕՊ համակրագրեը ոչնչացնելու համար»,-գրում է պարբերականը:

Հիմա այդ կործանիչները կարող է կիրառվել այն տարածքներում, որոնք գտնվում են սիրիական կառավարական ուժերի տիրապետության տակ: Պարբերականը գրում է, որ այս պահին Ռուսաստանի մատակարարած ՀՕՊ համակարգերը չեն կարողանում ամբողջությամբ ծածկել Սիրիայի հյուսիս-արևմտյան մասի օդային տարածքը:

 

Նույն շարքից