Հասարակություն 

ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային հարգել Սուրբ Սոֆիայի տաճարի պատմությունը

ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում պահպանել Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը՝ հաշվի առնելով տաճարի պատմությունը և կարևորությունը տարբեր կրոնների համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիր Հիզեր Նաուերտը. «Սուրբ Սոֆիայի տաճարը ծայրաստիճան կարևոր է: Մենք Թուրքիայի կառավարությանը կոչ ենք անում  պահպանել տաճարի կարգավիճակն այնպիսին, ինչպիսին թույլ կտա հարգել դրա բարդ պատմությունը»:

Այն հարցին, թե նշանակում է արդյո՞ք դա, որ ԱՄՆ-ը դեմ է տաճարը մզկիթի վերածելուն, Նաուերտն ասել է. «Ես այդպիսի բան չասեցի: Սա բարդ պատմություն է: Մենք ընդունում ենք, որ տաճարը կարևոր նշանակություն ունի մյուս կրոնների հետևորդների համար և կոչ ենք անում Թուրքիային հաշվի առնել դա»:

Սուրբ Սոֆիան ավելի քան 1000 տարի եղել է քրիստոնեական աշխարհի ամենամեծ տաճարը, սակայն այն բանից հետո, երբ թուրքերը գրավեցին այն վերածեցին տաճարը մզկիթի: 1934 թվականին Մուստաֆա Աթաթյուրքը որոշեց  այն դարձնել թանգարան:

2016 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ ամեն տարի Ռամադանի ընթացքում Սուրբ Սոֆիայում Ղուրան են կարդալու, ինչը բողոքի ալիք բարձրացրեց շատ երկրներում:

Նույն շարքից