Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը լուծվելու է միայն հարցի համապարփակ կարգավորման համատեքստում: Նման հայտարարությամբ ամենաօրյա ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
Վերջինս նաև ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Վաշինգտոնը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը և կոչ է արել կողմերին վերսկսել բանակցությունները՝ հույս հայտնելով, որ այդկերպ հարցը հնարավոր է կարգավորել: