Իրաքում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ակտիվ փուլից հետո ամերիկյան իշխանությունները սկսել են ուժերը դուրս բերել այդ երկրից: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներին:
Համաձայն տեղեկությունների, զինծառայողներն ու զինտեխնիկան Իրաքից տեղափոխվում են Աֆղանստան:
Տեղափոխվող ու տեղափոխված զինծառայողների և զինտեխնիկայի մասին հստակ թվեր չկան: