ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սկսել են իրենց պատմության ռազմաօդային ուժերի ամենամասշտաբային զորավարժությունները: Այս մասին հայտնում են հարավակորեական գործակալությունները:
Vigilant Ace անունը կրող զորավարժություններին մասնակցելու է 230 օդանավ, 12 հազար զինծառայող: Աշխարհը գործողության մեջ կտեսնի թվով 6 ամերիկյան F-22 կործանիչի և նույնքան F-35A-ի:
Հյուսիսային Կորեան արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ ԱՄՆ-ին մեղադրելով սադրանքի և միջուկային պատերազմի պատրաստվելու մեջ: