Հասարակություն 

ԱՄՆ-ի Դաշնային դատարանը մերժել է Apple-ի աշխատակիցների հայցը

ԱՄՆ-ի Դաշնային դատարանը չեղարկել է Apple-ի աշխատակիցների հայցը` ընդդեմ ընկերության: Աշխատակիցների բողոքը պայմանավորված էր աշխատավայրում իրականացվող զննության հետ: Նրանք փոխհատուցում էին պահանջել աշխատանքային ժամին զննություն իրականացնելու համար:

Խոսքը՝ Apple-ի այն աշխատակիցների մասին է, որոնց օրական մի քանի անգամ զննության էին ենթարկել, անգամ  եթե նրանք դուրս էին գալիս ընդմիջման: Հայցվորները պնդում են, որ դա իրենց համար նվաստացուցիչ պրակտիկա է եղել:

Դատարանը իր որոշման մեջ նշել է, որ աշխատակիցները իրենց կամքով են վերցրել պայուսակները: Դատավորի խոսքով՝ եթե աշխատակիցները պայուսակները իրենց հետ դուրս չբերեին, ապա կխուսափեին հավելյալ զննությունից:

Նույն շարքից