Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ի դատարանը Ռուսաստանի նկատմամբ 44 մլն դոլարի տուգանք է սահմանել

Vestifinance.ru կայքի փոխանցմամբ՝ ամերիկյան դատարանը դատավճիռ է կայացրել, որով Ռուսաստանի նկատմամբ սահմանվել է 43,7 մլն դոլարի չափով տուգանք` այսպես կոչված «Շներսոնի գրադարանի» գործով ԱՄՆ-ի դաշնային դատարանի կողմից ավելի վաղ կայացված որոշումը չիրականացնելու համար:

Դատավոր Ռոյս Լամբերտը որոշումը կայացրել է հօգուտ հրեա հասիդների, որոնք ներկայացնում են «Հաբադ-Լյուբավիչ» ուղղափառ շարժման ամերիկյան թևը: 2010թ-ի դատական որոշման չիրականացման համար, երբ նույն դատավոր Ռոյս Լամբերտը որոշում էր կայացրել ամերիկյան հասիդներին փոխանցել գրադարանը, հայցվորներին հնարավորություն է տրվել ի շահ իրենց Ռուսաստանից պահանջել տուգանք 43,7 մլն դոլարի չափով:

 

Նույն շարքից