ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի հոսպիտալում մահամերձ հիվանդներից մեկը խոստովանել է, թե ինքն է այն նույն մարդասպանը, ով Կենտրոնական հետախուզական վարչության հանձնարարությամբ սպանել է Մերիլին Մոնրոյին, գրում է Обозреватель-ը։
Նախկին գործակալ Նորման Հոջեսը նշել է, որ ինքը ղեկավարել է 5 պրոֆեսիոնալների, որոնք ամեն ինչ կազմակերպել են այնպես, որ իշխանության համար վտանգավոր մարդկանց մահը նման լինի դժբախտ պատահարի։
1962թ. օգոստոսի 5-ին գիշերը ժամը մոտ 1-ին նա մտել է Մոնրոյի սենյակ և նրան հատուկ նյութերով խառնված հանգստացնող դեղ ներարկել, ինչն էլ հանգեցրել է մահվան։
Թեև բոլոր նրանք, ովքեր կարող են հաստատել վետերանի խոսքերը, արդեն մահացել են, հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի հայտարարությամբ արդեն հետաքրքրվել են ՀԴԲ-ում. հիվանդասենյակում նա գտնվում է ձեռնաշղթաներով, այժմ ընթանում է հետաքննություն։

