Քաղաքական 

ԱՄՆ-ի պատժամիջոցները «մոծակի մանր խայթոց» են անվանել

Միացյալ Նահանգների կողմից Ղրիմի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների սահմանումը չի կարող վնասել հանրապետությանը։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին լույս շաբաթ ասել է Ղրիմի տեղեկատվության նախարար Դմիտրի Պոլոնսկին։ Նա ասել է, որ Ղրիմի իշխանություններին նաև հայտնի չէ, թե կոնկրետ ում մասին է խոսքը։ «Չնայած դա նշանակություն չունի»,- ասել է նա։

 

«Մենք առանձնապես չենք էլ մտահոգվում, քանի որ դա վերջին շրջանի հերթական հայտարարությունն է Ղրիմի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին, մենք սովոր ենք»,- ասել է նա։

 

Ըստ նրա՝ դրանք ընդամենը «մոծակների մանր խայթոցներ են, որոնք չեն կարող մեզ կանգնեցնել»։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ուրբաթ հայտնել է թերակղզու ղեկավարության 7 ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին։
 

Նույն շարքից