Հասարակություն 

ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչպես է տուգանվել արագությունը գերազանցելու համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը ոստիկանության կողմից տուգանվել է արագությունը գերազանցելու համար:

«Դա վաղուց էր: Ես արժանի էի դրան: Ստացա իմ օրինական տուգանքը արագությունը գերազանցելու համար: Ոստիկանությունը ճիշտ գործեց»,-ասել է Օբաման ASC-ի հաղորդման ժամանակ, երբ քննարկվել են ԱՄՆ-ում ռասսայական խնդիրներին վերաբերող հարցեր:

Օբաման նշել է, որ այն ժամանակ ինքը դեռ նախագահ չի եղել, հակառակ դեպքում բոլորը կիմանային այդ մասին:

Նույն շարքից