ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ինքնաթիռը Թանզանիայում արտակարգ վայրէջք է կատարել: CBS հեռուստաալիքի հաղորդմամբ, պատճառն օդանավի չորս շարժիչներից մեկի խափանումն է: Ոչ ոք չի տուժել:
Թանզանիայի մայրաքաղաքում շարժիչը կվերանորոգեն: ԻՌԱՍ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ամերիկյան նախկին նախագահն ուղեւորվել է Աֆրիկա՝ այցելելու այն նախագծերի իրականացման վայրեր, որոնք ֆինանսավորվում են Բիլ, Հիլարի եւ Չելսի Քլինթոնների հիմնադրամի կողմից:
Այն գումար է հատկացնում, մասնավորապես, Աֆրիկայում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության եւ վայրի բնության պաշտպանության մակարդակի բարձրացման համար: Քլինթոնը դստեր՝ Չելսիի հետ ծրագրում է այցելել նաեւ Քենիա, Լիբերիա եւ Մարոկկո: