Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակը

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել մի շարք անձանց հանդեպ, ովքեր փորձել են խախտել նախկինում սահմանված պատժամիջոցների ռեժիմը:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել մասնավորապես Ուկրաինայի նախկին անվտանգության խորհրդի և պաշտպանության քարտուղար Անդրեյ Կլյուևը, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին` Ալեքսանդրը, ուկրաինացի բիզնեսմեն Սերգեյ Կուրչենկոն, ռուսաստանցի գործարար Բորիս Ռոտենբերգի որդի Ռոմանը, «Կալաշնիկով» կոնցերնի թոփ-մենեջերներ Անդրեյ Բիլյուտինն ու Ալեքսանդր Օմելչենկոն և այլք:

Նույն շարքից