ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Իրանին իր զինվորականներին դուրս բերել Իրաքից: Թիլերսոնի խոսքերով, քանի որ Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարը գրեթե ավարտված է, եկել է ժամանակը, որ մյուս երկրներն իրենց զինվորականներին տուն ուղարկեն և Իրաքի տարածքի վերահսկողությունը հանձնեն այդ երկրի իշխանություններին: Այս մասին Թիլերսոնը խոսել է Սաուդյան Արաբիայում:
Հարկ է նշել, որ Իրանը, Սիրիայի պատերազմին մասնակցելով, էականորեն ուժեղացրել է իր դիրքերը տարածաշրջանում, և ամերիկյան կողմը մտավախություն ունի, որ Թեհրանը կշարունակի անել դա: