Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին վերադառնալ բանակցային գործընթացին

Լեռնային Ղարաբաղի հարցով, երեքշաբթի օրը հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, հայտնում է RIA Novosti-ն:

«Երկու պետություններն էլ պետք է վերադառնան Մինսկի գործընթացին ԵԱՀԿ շրջանակներում և նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա:

Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ վերջերս տեղի ունեցած զրույցում կոչ է արել, որ Մոսկվան օգտագործի իր ազդեցությունը գործընթացի մասնակիցների վրա:
Թոները պատասխանել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և իրենք մշտապես խորհրդակցում են նրա հետ, և բանակցությունների բոլոր մասնակիցներին կոչ են անում ազդել իրադրության վրա:

Նույն շարքից