ԱՄՆ նախագահի վարչակազմը նախազգուշացրել է ներդրող ընկերություններին ՌԴ-ի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների պատճառով հնարավոր ռիսկերի մասին: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` Bloomberg-ին հղումով:
Ավելի վաղ կայացել է ԱՄՆ ֆիննախարարության և Սպիտակ տան փակ հանդիպումը ներդրումային հիմնադրամների ղեկավարների հետ, որի ընթացքում վարչակազմի ներկայացուցիչները հայտնել են ՌԴ-ի նկատմամբ նախապատրաստվող պատժամիջոցների մասին` նախազգուշացնելով ներդրողներին հնարավոր ռիսկերի մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հավելյալ պատժամիջոցները կկիրառվեն Ուկրաինայի հարցով քառակողմ հանդիպմանը առաջընթաց չգրանցվելու դեպքում: Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է ապրիլի 17-ին՝ Ժնևում, որի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի իրավիճակի կայունացմանն ուղղված քայլեր ձեռնարկել: