Միջազգային Քաղաքական 

ԱՄՆ-ն ու Ռուսաստանն իրար հերթ չեն տալիս Իսրայելի վարչապետի հետ հանդիպելու համար

Ռուսաստանը չի մրցակցում ԱՄՆ-ի կամ մեկ այլ երկրի հետ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ շփումների հաճախականության հարցում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ խոսելով այսօր կայանալիք Պուտին-Նեթանյահու հանդիպման մասին, որն արդեն 4-րդն է ընթացքիկ տարվա մեջ:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի և Իսրայելի վարչապետի միջև շփման վստահելի ձև է հաստատվել:

Ինչ վերաբերում է կոնկրետ այսօրվա հանդիպմանը, ապա Պեսկովի խոսքերով, այն վաղուց էր պլանավորած, իսկ նախորդները՝ արտահերթ բնույթ էին կրում:

Նույն շարքից