Հասարակություն 

ԱՄՆ-ում կրկին ուժգին փոթորիկ է տեղի ունեցել.կա 3 զոհ

ԱՄՆ Վաշինգթոնի նահանգում հինգշաբթի գիշերը ուժգին փոթորիկ է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 3 մարդ։

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ավտոմեքենայի վարորդը զոհվել էր Մոնրո քաղաքից ոչ հեռու այն բանից հետո, երբ ծառն ընկել էր նրա մեքենայի վրա։ Սփոքան քաղաքում արմատախիլ եղած ծառերի տակ է մնացել եւս 2 կին։

Ողջ նահանգում հոսանքազրկվել է 185 հազար տուն։ Նահանգապետ Ջեյ Ինսլին արտակարգ իրադրություն է հայտարարել։

Նույն շարքից