Հասարակություն 

ԱՄՆ-ում հաստատել են իսլամական գրոհայինների կողմից լրագրողի սպանության փաստը

 

ԱՄՆ-ում հաստատել են, որ «Իսլամական պետության» գրոհայինների տեսագրությունում ներկայացված է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիի մահապատժի տեսարանը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։

Լրագրողի ընտանիքը եւս հաստատել է  մահվան փաստը։ Ֆոլիին զորակցելու համար բացված ֆեյսբուքյան էջում գրառում է հայտնվել՝ «երբեք նրանով այսքան հպարտ չէինք եղել»։

«Նա տվեց իր կյանքը՝ փորձելով աշխարհին ցույց տալ Սիրիայի բնակիչների տառապանքները», - ասված է նրա մայր Դայան Ֆոլիի հաղորդագրությունում։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սպանության վերաբերյալ հայատարարությամբ է հանդես եկել։

Ավելի վաղ «Իսլամական պետության» խմբավորումը Սիրիայում 2012թ. նոյեմբերի 22-ին անհետացած France Presse-ի ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիի մահապատժի տեսագրությունն էր հրապարակել։

Նույն շարքից